Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Անհրաժեշտություն է ճշմարտությունը ժողովրդին հասցնելը»

«Անհրաժեշտություն է ճշմարտությունը ժողովրդին հասցնելը»
10.09.2013 | 18:04

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անցկացնում է խորհրդակցություններ կուսակցությունների և քաղաքական տարբեր գործիչների հետ՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված բողոքի մեծ ալիք բարձրացնելու համար:

irates.am-ը ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վերածննդի նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեց, թե պատրա՞ստ են միանալու Արամ Սարգսյանի այս նախաձեռնությանը:
«Պատրաստ ենք մասնակցելու այդ խորհրդակցություններին, ունենք հանդիպման պայմանավորվածություն»,- արձագանքեց Կարապետ Ռուբինյանը:
Կհամախմբի՞ այդ նախաձեռնությունը մեր հասարակությանը, թե՞ ոչ, Կարապետ Ռուբինյանը դժվարացավ ասել:
«Մենք ձեռքներս ծալած չենք նստելու, որովհետև քաղաքական գործունեությունն անհրաժեշտություն է, քարոզչությունն անհրաժեշտություն է, ճշմարտությունը ժողովրդին հասցնելը անհրաժեշտություն է»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ